Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Դիմակներ դեմքի համար` վիտամին E-ով. 168.am

Դիմակներ դեմքի համար` վիտամին E-ով. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ վիտամին E-ն մաշկի համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն օգնում է արգելափակել ազատ ռադիկալները, որոնք մեծ դերակատարում ունեն ծերացման գործընթացում։ Ազատ ռադիկալների դեմ պայքարելու դեպքում հնարավոր կլինի նվազեցնել կնճիռների քանակը և պահպանել մաշկի երիտասարդությունը։ Եթե ցանկանում եք հարթ մաշկ ունենալ, կարող եք փորձել այս դիմակները։

 

1 դիմակ։ Ձեզ հարկավոր է հալվեի գել և վիտամին E: Այս դիմակը կօգնի ազատվել մուգ բծերից, մաշկը սնուցել ներսից։

Պատրաստման եղանակը: Մեկ ճյուղ հալվեի հյութը քամեք։ Մեկ պարկուճ վիտամին E-ն խառնեք հալվեի հյութի հետ։ Քսեք մաքուր դեմքին, թողեք այնքան, մինչև ամբողջությամբ չորանա։ Դեմքը լվացեք սառը ջրով։

2 դիմակ: Հարկավոր է մեկ թեյի գդալ գլիցերին, 1 թեյի գդալ ջուր, 1 պարկուճ վիտամին E: Այս դիմակը կօգնի մաշկին նուրբ մնալ։

Պատրաստման եղանակը: Խառնեք գլիցերինը, ջուրն ու վիտամին E-ն։ Քսեք մաքուր դեմքին։ Կարող եք թողնել ամբողջ գիշեր կամ 4-5 ժամ։ Լվացեք ջրով, չորացրեք դեմքը։

3 դիմակ: Հարկավոր է 2 թեյի գդալ պապայա, 1 թեյի գդալ ջուր, 2 պարկուճ վիտամին E:

Պատրաստման եղանակը: Վիտամին E-ն խառնեք պապայայի հետ։ Ավելացրեք ջուրը, լավ խառնեք։ Քսեք դեմքին, թողեք չորանա։ Լվացեք ջրով։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ